26 08 2022

Թուրք վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքի հեղինակին

Թուրք վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքի հեղինակին

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրքի հեղինակ՝ լեհ իրավաբան եւ քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեքը օգոստոսի 22-ին  վրաերթի է ենթարկվել:

Տեղեկույթունը հայտնվել է սոցցանցերում, նշվում է, որ Բուչեքին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը եղել է  21-ամյա Թուրքիայի քաղաքացի:

Տոմաշը գտնվում է հիվանդանոցում, վիճակը կայուն է: Տարվում է քննություն:

Նշվում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին իր գրքի հրատարակումից հետո Բուչեքը բազմիցս սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ