«Որդիս և իր մարտկոցի 20 զինվորները զոհվել են Փաշինյանի և նրա խունտայի կողմից ծրագրված ու ծախված պատերազմում, հրամկազմի միտումնավոր ստեղծված քաոսի, դավաճանության, սխալ հրամանների արդյունքում։ Սարսափելին այն է , որ պատերազմից 2 տարի անց , մինչ օրս, պատժված որևէ իշխանական չկա ։ Մեր երեխաներն արդեն չկան, բայց ապրողների համար պարտավոր ենք պայքարել , որ ունենան հայրենիք։ Եկեք վերջին ճիգը գործադրենք և քշենք այս թուրքական խունտային, ժողովու՛րդ խնդրում եմ․ ես այլևս ոչինչ չունեմ»,- Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը