Ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 18-ից 19-ը բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության, ընտանեկան բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7-ական, խարդախության՝ 3, թմրանյութի հայտնաբերման՝ 2, սպանության, սպանության փորձի, ավազակային հարձակման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը