17 08 2022

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է «Սուրմալու»-ից ձեռք բերված և դեռևս չօգտագործված հրավառության նյութերը ներկայացնել ոստիկանություն

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է «Սուրմալու»-ից ձեռք բերված և դեռևս չօգտագործված հրավառության նյութերը ներկայացնել ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

«Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ