Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 13-17-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 12-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:
Օգոստոսի 12-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը