Գորիսում և Գորիսի բոլոր գյուղերում պետք է անտուն մարդիկ չլինեն: Շուռնուխում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նշենք, որ այսօր 4 ընտանիք Շուռնուխում բնակարան ստացավ:
«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել ամեն տարի բոլոր գյուղերում և Գորիսում նույնպես պետք է բնակարաններ կառուցենք և տրամադրենք մեր քաղաքացիներին: Քաղաքը պետք է զարգանա, Գորիսում կա 86 ընտանիք, որոնք դեռ ապրում են դոմիկներում, և մենք իրենց խնդիրը պետք է լուծենք: Այս պահին էլ նախագծման մեջ է ավելի մեծ շենքը, որ պետք է կառուցվի և խնդիր ենք դրել մինչև մյուս տարի այդ շենքն ավարտենք»:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը