Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
Բերձորի ու Աղավնոյի բնակիչների ունեցվածքը տեղափոխելու համար բեռնափոխադրող մի շարք ընկերություններ մեծ գումարներ են ուզում՝ օգտվելով ստեղծված ծանր վիճակից։ Աղավնոյի գյուղապետն ասում է՝ մարդիկ փող չունեն, որ կարողանան օգտվել այս ծառայություններից։
Մի քանի օր առաջ հրապարակում էի արել, որ անհրաժեշտ են բեռնատար մեքենաներ՝ Բերձորի ու Աղավնոյի բնակիչներին օգնելու համար։ Արձագանքեցին 4-5 անհատներ՝ առաջարկելով իրենց մեքենաները, Արցախից 2 հոգի, որոնք տրամադրում են մեքենաները, վառելիք և բանվորական ուժ։ Արձագանքեց նաև gg ընկերությունը՝ պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ կանգնել Բերձորի ու Աղավնոյի բնակիչների կողքին, նույնիսկ gg-ի հիմնադիրն անձամբ գնաց այնտեղ՝ հասկանալու, թե ինչով կարող է օգնել։
Հայկական մյուս բեռնափոխադրող ընկերությունները արդյո՞ք այնքան սրբապիղծ են, որ պատրաստ են փող աշխատել անգամ այսպիսի աղետալի վիճակում։ Արդյո՞ք փողի մոլուցքը կուրացրել այդ մարդկանց։
Եթե դեռ մնացել են բեռնատար ունեցող մարդիկ, որոնք փող չեն ուզում աշխատել ուրիշի դժբախտության վրա, խնդրում եմ, թող արձագանքեն։
Մենք բարոյական հայերի կարիքն ունենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը