Քաշաթաղի շրջանից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլև Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքների տարածքներում և ճանապարհամերձ հատվածներում գտնվող մշակութային կոթողները: Աշխատանքներն իրականացվում են քաղպաշտպանության պլանի համաձայն:
Հուշարձանների մի մասի ժամանակավոր տեղակայման վայրերը արդեն որոշվել են: Տարհանման աշխատանքները կավարտվեն մինչև օգոստոսի 25-ը:
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը