Yerkir.am-ը գրում է․ Օրերս վերջնականապես հայտնի դարձավ, որ Հայաստանին ու Արցախին կապիտուլացիայի հասցրած, Արցախի մեծ մասը թշնամուն նվիրած փաշինյանական դավաճանական խունտան պատրաստվում է օգոստոսի 25-ին թշնամուն հանձնել Բերձորը, Աղավնոն և Լաչինի ամբողջ միջանցքը:
Այսօր Yerkir.am-ին ահազանգեցին, որ ադրբեջանցիները զանգահարում են հայակական տուրիստական մի քանի ընկերություններին, աղճատված ռուսերենով նշելով, որ իրենք Լաչինից են, լսել են, որ Փաշինյանը հանձնում է քաղաքն ու հարակից շրջանը և ցանկանում են մինչ այդ այցելել այնտեղ:
Ինստագրամյան Armenian Tours Guide էջից մեզ փոխանցեցին իրենց զանգահարած հեռախոսահամարները: Պարզվում է, ադրբեջանցիները չեն էլ փորձել զանգահարել ռուսական կամ մեկ այլ երկրի համարից, այլ լկտիաբար, հույսը դնելով հայերի միամտության վրա, զանգահարում են հենց ադրբեջանական համարներից` +994 կոդով համարներից:
ՀՀ ներկա դավաճանական իշխանությունների պատճառով առանց այդ էլ Հայաստանը լցվել է իրենց լտիաբար պահող թուրք-ադրբեջանցիներով, որոնք, առանց երկմտելու, արդեն փորձում են Արցախ այցելել հենց Հայաստանի տարածքով:
Պետք է միայն հույս ունենալ, որ տուրիստական կազմակերպություններից կամ դրանով զբաղվող անհատներից ոչ մեկ կուլ չի տա այդ խայծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը