08 08 2022

Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում․ ԿԳՄՍՆ

Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում․ ԿԳՄՍՆ

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

3) լուսանկար՝ 3x4 չափսի:

ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք։

Ուշադրությո՛ւն․ դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։

Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր»,- նշված է գերտեսչության տարածած հաղորդագրությունում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ