Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հրատապ քայլերից մեկը եղավ նախարարությունների թվի կրճատումը, 18-ը դարձրին 12։ Հիմնավորեցին, թե արդյունավետ չեն աշխատում, շարիկ գլորողներ են և այլն։ Սակայն դրանից հետո, երբ քաղաքական թիմը մեծացավ և աշխատանքով բոլորին պահովելու խնդիր առաջ եկավ, զուգահեռ քաղաքական գործընթացներն ու հետապնդումները նոր վարչությունների, առանձին միավորների ստեղծման խնդիր բերեցին, սկսվեց պետբյուջեից սնվող հաստիքներ ավեացումը։ Տարբեր կառույցներում բացվեցին վարչություններ, բաժիններ և այլն, նոր աշխատողներ ընդունվեցին։ Անգամ ունեցանք դեպքեր, երբ հանձնաժողովները բաժանում էին մասերի, որպեսզի աշխատանքով ապահովեն իրենց թիմակիցներին։ Մշտապես մամուլը բացահայտումներ է անում, թե ում ազգականը որտեղ է աշխատանքի անցել կամ ինչպես են տարբեր ՊՈԱԿ-ներ ու այլ հիմնարկներ լցված մի քանի պաշտոնյայի ազգուտակով։
Հաստիքների ուռճացումից խոսող այս իշխանության օրոք կառավարական ապարատը տրաքվում է հաստիքներից։
Միայն այսօր՝ օգոստոսի 4-ին, տեղի ունեցավ հետևյալը
Հիմա, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, մեր երկրում ավելանում է բյուջեի վրա նստած շարիկ գլորողների թիվը։ Չի բացառվում, որ այս ամենի անհրաժեշտությունը կա, սակայն հարցն այն է, թե ինչու էր բողոքում հաստիքներից Նիկոլ Փաշինյանը, եթե իր օրոք էլ ավելի է մեծացել պետական կառավարման ապարատը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը