Մարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն հասանելիություն և մատուցեն պացիենտի կարիքներին միտված բարձր որակի առողջապահական ծառայություններ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մարզային առողջապահությունը և հատկապես առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:
Խնդիրները քննարկելու, նոր մոտեցումներ առաջարկելու և ծրագրեր ուղենշելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Փոխնախարարն անդրադարձել է առողջապահական ոլորտի նոր ծրագրերին, որոնք միտված են բարձրացնելու մարզային բժշկական կենտրոնների բուժծառայության և սպասարկման որակը, ինչպես նաև` առողջության առաջնային պահպանման օղակի դերը:
Ոլորտի ներկայացուցիչները քննարկել են բուժհաստատությունների առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրել հիվանդանոցային ծրագրերի վերլուծություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը