Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում այսօր՝ հուլիսի 27-ին, ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը։
Օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը: Ինչպես հայտնի է, ԲԴԽ անդամ Լիպարիտ Միրիջանյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նրա տեղը թափուր է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց։
Թե ինչ է իրականում փոխվել Ջհանգիրյանի գնալուց հետո ԲԴԽ անդամ Մակյանի խոսքով էապես ոչինչ չի փոխվել․ «Օրենդրությունն այնպիսին է, որ ԲԴԽ նախագահի փոփոխության հետ կապված խորհրդում էդպիսի մեծ փոփոխություններ չեն կարող լինել»։
Մեսրոպ Մակյանի խոսքով դատավորը ներքին անկախութուն պետք ունենա, որևէ մեկից կախում չպետք է ունենա։ Անդրադառնալով դատական համակրգի ծանրաբեռնվածությանը, նա նշեց, որ խայտառակ վիճակ է, դրա համար էլ դատական նիստերը հետաձգվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը