27 07 2022

Բորիս Ջոնսոնը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

Բորիս Ջոնսոնը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը լքի իր պաշտոնը հաջորդ սեպտեմբերին։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Մինչ Ջոնսոնի թեկնածությունը այդ պաշտոնում դիտարկում էին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նախկին վարչապետներ Թերեզա Մեյին և Դեյվիդ Քեմերոնին:

Հրատարակությունն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում բրիտանացի ներկայացուցիչը վաղուց է առաջարկվել՝ եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ ԱՄՆ-ի անվստահության պատճառով, որոնք բազմիցս հայտարարել են ԵՄ նոր բանակ ստեղծելու իրենց ծրագրերի մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ