27 07 2022

Մետրոպոլիտենի մեքենայավարներն 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

Մետրոպոլիտենի մեքենայավարներն 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս մասին հայտարարություն է տարածել մետրոպոլիտենը:

«Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-ասված է հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ