25 07 2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 965 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 965 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 965 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 425365-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6158 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3154685 է:

Փաստացի այս պահին բուժվում է 1144 պացիենտ, ավելացել է 408-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 413901 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 547 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ. մահացածների թիվը 8633 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ