25 07 2022

Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավարի ընտանիքի նոր բիզնեսներն ու անօրինական կառուցված «մոյկան»․ Ոսկան Սարգսյան

Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավարի ընտանիքի նոր բիզնեսներն ու անօրինական կառուցված «մոյկան»․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի քոլեջի շրջանավարտ․ անձնական գործում իր սեռը <<արու>> գրած Դավիթ Սարգսյանին նշանակեց Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Անցած մեկ տարի եւ 5 ամսում Դավիթ Սարգսյանի ընտանիքը մեծացել է իրենց ունեցած բիզնեսների թիվը՝ Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցում երկհարկանի շինանյութերի խանութ է գործարկել, Հաղարծին գյուղի դպրոցի մոտ սրճարան բացել եւ այլն։ Դրանց առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, իսկ հիմա Դավիթ Սարգսյանի ընտանիքին պատկանող ավտոլվացման կետի մասին, որի մասին գրել եմ դեռեւս 2021թ․ փետրվարին․ երբ Դ․ Սարգսյանը Դիլիջան համայնքի ավագանու անդամ էր։
Հաղարծին գյուղի հարավային ծայրին, գյուղը շրջանցող, սողանքի պատճառով չգործող միջպետական ավտոճանապարհի վրա ապօրինի կերպով,առանց շինթույլտվության ավտոլվացման կետ է կառուցվել, այն հիմա էլ աշխատում է։ Վերհիշյալ ավտոլվացման կետը կառուցված է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վտանգավոր, 4-5 մետր հեռավորությամբ։ Դավիթ Սարգսյանն ասել է, որ ավտոլվացման կետը գրանցված է անհատ ձեռներեց, իր եղբայր Սասուն Սարգսյանի անվամբ, ինքը բաժնետեր է ։ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն իր 2019թ․ օգոստոսի գրությունով ավտոլվացման կետի վերաբերյալ հայտնել էլ որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը պետք է քանդվի։ Նախկինում Դիլիջանի համայնքապետարանն ավտոլվացման կետի ապօրինի կառուցման պատճառով 200 հազար դրամի չափով տուգանք է կիրառել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ