24 07 2022

Հակառակ Լևոն Տեր֊Պետրոսյանի պահանջի՝ 29 տարի առաջ ազատագրվեց Ակնան (Աղդամը). Սենոր Հասրաթյան

Հակառակ Լևոն Տեր֊Պետրոսյանի պահանջի՝ 29 տարի առաջ ազատագրվեց Ակնան (Աղդամը). Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

1993-ի հունիսին էր կարծեմ, երբ ՀՀ առաջին նախագահը ժամանեց Ստեփանակերտ և Արցախի իշխանություններին «առաջարկեց» զորքերը դուրս բերել ընդամենը երկու ամիս առաջ մեր կողմից ազատագրված Քարվաճառից, քանի որ, ինչպես ինքն էր «հիմնավորում»՝ միջազգային ուժերն են այդպես պահանջում...

Այդ հանդիպումից մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 23-ին, հակառակ «միջազգային ուժերի պահանջի»,՝ Արցախի զինված ուժերի կողմից ձեռնարկված փայլուն ռազմագործողության արդյունքում վնասազերծվեց Աղդամի թշնամական ռազմակայանը՝ երբեմնի հայկական Ակնան, իսկ ապա՝ հաջորդաբար Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը և... և աշխարհն այս ամենը տեսավ ու լռեց... Լռեց, որովհետև լինում են պահեր, երբ աշխարհը լռելով է հարգում ուժեղներին... Իսկ այն ժամանակ մենք, իրոք, և´ ուժեղ էինք, և´ վճռական...

Հ.գ.- Այս տողերը գրել էի երեկ, բայց ոչ հանրայնացնելու տրամադրվածությամբ... Իսկ այսօր, այդուհանդերձ, թեկուզ ուշացումով, որոշեցի հրապարկել...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ