22 07 2022

Հայերի անձնագիր ստանալը դժարացնում են, բայց օտարերկրացիները եկել, լցվել են մեր երկիր. Քրիստինա Նազարյան



Զոհի սինդրոմ կա, որ երբ ուժ են գործադրում, բռնաբարում եմ կամ ծեծում, զոհը սկսում է մտածել՝ կարևորը շուտ ավարտվի, շուտ բռնաբարի կամ ծեծի, գնա քնի, հիմա ինձ մոտ տպավորություն է, որ մենք դարձել ենք այդ զոհը: Ասուլիսի ժամանակ ասաց հասարակական գործիչ Քրիստինա Նազարյանը:

«Ինչի մասին է խոսքը, երբ թշնամի երկրի զինվորը մտնում է մեր սուվերեն տարածք ու զինվորականի է առևանգում: Եթե մենք դա հանդուրժում ենք, եթե մեր անվտանգության ծառայությունն ասյսօր մտածում է Մուրադ Փափազյանին երկիր չթողնելու մասին, որովհետև վիրավորել է եսիմ ում, վաղը իրենք կարող են մի օրենք հորինեն, որ Սփյուռքի ներկայացուցիչներից ովքեր չեն փառաբանել Փաշինյանին, Ալեն Սիմոնյնին կամ Ալիևին որևէ երկիր գնալիս, թուրքական դրոշակներով չեն վիրավորել, ուրեմն այդ մարդիկ պետք է դատվեն կամ Հայաստան մուտք չգործեն»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ