22 07 2022

Հատուկ են ադրբեջանցիներին բնակեցրել Թուրքիա-Հայաստան սահմանի հատվածում․ Հոխիկյանը՝ Արագածավանի դեպքի մասին



Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն անդրադառնալով համացանցում տարածված այն լուրին, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում թուրքերը ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, հատկանշեց հետևյալը։

«Այն հատվածում, որի մասին խոսքը գնում է՝ Արագածավանի, Բագարանի, Երվանդաշատի մասին, այդ հատվածում ոչ այնքան քրդեր կամ Թուրքիայի թուրքեր են ապրում, որքան՝ ադրբեջանցիներ։ Սրանք հիմն ակաւոմ Նախիջևանից, Արցախից փախած այն ադրբեջանցիներն են , որոնք հաստատվել են Թուրքիայում, իսկ թուրքակնա իշխանությունները այդ մարդկանց միտումնավոր բերել են ՝ ՀՀ-ի հետ այդ 311 կմ հատվածում են տեղակայել։ Իմ տեղեկութուններով ավելի քան 35000 ադրբեջանցի հիմա ՀՀ-Թուրքիա  սահմանին է ապրում և հատկապես  Իգդիր-Կարս հատվածում ։ Չեմ բացառաում , որ այս սադրանքները այդտեղ ապրող ադրբեջանցիների կողմից հրահրված լինեն։  Հատուկ են ադրբեջանցիներին բնակեցրել Թուրքիա-Հայաստան սահմանին, որ նրանց միջոցով սադանքներ իրականացնեն»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ