19 07 2022

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն, որ միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն, որ միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Դիմել ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշել է Մելիքբեկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ