Ընդդիմությունը Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց նախաձեռնել է ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: Իր խոսքում ակցիայի կազմակերպիչներից Սևակ Նազարյանը նշեց․
«Այս ընթացքում շուրջ 5 տասնակ քաղաքական բանտարկյալ է եղել Հայաստանում , որոնց անուն-ազգանունները, վստահաբար, իշխանական կենտրոններից են եղել հրամաննեը , որ այդ մարդիկ պետք է գտնվեն անազատության մեջ։ Քաղաքական բանտարկայլի կարգավիճակ են ստացել մարդիկ, ովքեր իրենց համայնքներում արժանապատվորեն հաղթանակ են տարել այս իշխանության դեմ, մարդիկ, ովքեր այս ընթացքում չեն լռել, բարձրացրել են ազգային հարցեր , որոնք այս իշխանության կողմից ոտնահարված են»,-ասաց նա։
«Այս իշխանությունն ամեն օր առավել լկտի է դառնում՝ չունենալով համարժեք արձագանք «,-ասաց Սևակ Նազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը