911 ծառայությունում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 34 տոկոսով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:
«Հրդեհների մեծ մասը բռնկվել է բուսածածկ տարածքներում: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում: Մինչև օրս զոհեր և տուժածներ չունենք»,-ասաց նա:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը