Առաջին կիսամյակում ՀՀ-ում արձանագրվել է հրդեհների 2872 դեպք։ Համեմատության համար ասեմ, որ նախորդ տարի առաջացել էր 3554 դեպք, այսինքն ունենք նվազում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակա Սերգեյ Հայրապետյանը։
«Սակայն ունենք այժմ առնվազն երկու հրդեհավտանգ ամիսներ, այնպես որ հնարավոր է հրդեհների քանակի աճ լինի, հատկապես խոտածածկ, բուսածածկ տարծքներում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը