Արմեն Գրիգորյանն ընտանիքով մոտ է եղել մեր իշխանությունների համար շատ ատելի Մարգարիտա Սիմոնյանի հետ, իսկ մենք գիտենք, թե ինչպիսի քննադատության է ենթարկվել Փաշինյանը Մարգարիտա Սիմոնյանի և նրա ամուսնու կողմից:
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի մանրոգի լինելը և քինախնդրությունը, կարելի է մտածել նաև այդ ուղղությամբ, որ վրեժ է լուծում ինչ-որ չափով Մարգարիտա Սիմոնյանից Արմեն Գրիգորյանի հետևից ընկած լինելով: Փաշինյանի կերպարը նաև վառ արտահայտվեց Մուրադ Փափազյանին Հայաստան չթողնելով: Փաշինյանի հոգին նեղսրտել էր, որ Ֆրանսիայում իրեն լավ չէին դիմավորել և այդ մանր լինելու պատճառով ինքը գալիս է Հայաստան և որոշում է մի մարդու մուտք արգելափակել Հայաստան, որը Հայաստանին բացի լավությունից, ոչ մի բան չի արել, որը ամեն ձև Թուրքիային ճնշել է, որն իր ամբողջ քաղաքական կյանքը նվիրել է Հայաստանին ու Արցախին: Եթե նա այդպիսի բան կարող է անել, ինչո՞ւ տարբերակ չի կարող գոյություն ունենալ, որ Արմեն Գրիգորյանից վրեժ է լուծում և Մարգարիտա Սիմոնյանի և ընդհնարապես Ռուսաստանի համար»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը