17 07 2022

Գուցեև ընդունելի չէր իր որոշ արտահայտություններ, բայց Արմենն անկեղծ մարդ էր, էդպես էլ գնաց կյանքից․ Արա Այվազյան



Իսկապես ավելի քան 40 տարի է Արմենի հետ սերտ կապեր ունենք։ Փոքր ժամանակվանից էլ մինչև իր կյանքի վերջին օրը էդ մարդը ազատ, ստեղծագործ մարդ է եղել, ինքն իր էությամբ արև է եղել, արևի մեջ պոռթկումներ է լինում, և էդպես վառվեց, գնաց։ Մենք բոլորս ավարտել ենք Պուշկինի անվան դպրոցը և այնտեղի մթնոլորտը այնպիսին էր, որ յուրաքանչյուր աշակերտի ստիպում էին մտածել ինքնություն, վերլուծել, ազատ լինել ինչքան հնարավոր է։ Այդ դպրոցը շատ մեծ կնիք թողեց մեր բոլորի ճակատագրի վրա, հատկապես Արմենի։ Արմենը որոշ ժամանակ Հայաստանում  չէր, բայց երբ պահանջն եղավ ինքը եկավ Հայաստան և իր բոլոր հնարավորությունը ազատամտությունը, սկզբունքայնությունը, շատերի համար գուցեև ընդունելի չէր իր որոշ արտահայտություններ, բայց ինքն անկեղծ մարդ էր, էդպես էլ գնաց կյանքից։ Այս մասին Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ ասաց ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ