13 07 2022

Ջոն Բոլթոնը խոստովանել է այլ պետություններում հեղաշրջումների իր մասնակցությունը․ 7or.am

Ջոն Բոլթոնը խոստովանել է այլ պետություններում հեղաշրջումների իր մասնակցությունը․ 7or.am

7or.am-ը գրում է․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել այլ երկրներում։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն։

«Որպես մարդ, ով օգնել է պետական հեղաշրջումներ ծրագրել ոչ այստեղ, այլ ուրիշ տեղերում, դա մեծ աշխատանք է պահանջում»,-ասել է Բոլթոնը՝ CNN-ն տված հարցազրույցում։ Այսպիսով նա հերքել է հաղորդավարի հայտարարությունը 2021թ․ հունվարի 6-ին Կապիտուլիումի վրա գրոհի վերաբերյալ, թե պետական հեղաշրջման համար պետք չէ փայլուն ուղեղ ունենալ։

Հիշեցնենք, որ Ջոն Բոլթոնը Հայաստան էր ժամանել այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» շատ կարճ ժամանակահատված հետո և կոչ էր արել «հրաժարվել պատմական կարծրատիպերից», Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և, ի վերջո, հայտնվել հակառուսական դաշտում ու խնդիրներ ունենալ Իրանի հետ։

Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի։ Նիկոլ Փաշինյանը փաստացի լսեց Բոլթոնին, ով ԱՄՆ-ում հայտնի է որպես թուրքական լոբբիի ներկայացուցիչ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ