Երեխաս վիրահատվել է, միանգամից երեք վիրահատություն է արվել, ու մենք հիմա ունենք վերականգնողականի կարիք, արդեն պետպատվերի երկուսը սպառել ենք, բայց վիրահատությունից հետո երեխայի ծունկը չի բացվում ու էլի վերականգնողական բուժում է հարկավոր, որն էլ չի հասնում: Առողջապահության նախարարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներից մեկը:
«Ես իսկապես անելանելի վիճակում եմ, վարձով ենք ապրում, ունեք երեք երեխա, 4-րդին էլ սպասում եմ: Հիմա գոնե կարողանան ինչ-որ մի բանով օգնեն, կամ եղածը չկրճատեն, որ կարողանանք մեր երխաներին պահել»:
Մեկ այլ ծնող էլ նշեց խնդրի մասին, որ 18 տարեկանից հետո հաշմանդամություն ունեցող երեխաների թոշակները կրճատում են. «Երբ իրենք երեխաներին բաժանել են երկու մասի՝ մինչև 18 տարեկան և 18-ից բարձր: Մինչև 18 տարեկանները ստանում են 37.500 դրամ, 18 լրանալուց հետո կենսաթոշակը դառնում է 28.600 դրամ, հետաքրքիր է՝ ինչի՞ հիման վրա են երեխաներին տարանջատում: 18 տարեկան լրանալուց հետո երեխաները վեր են կենալու քայլեն, գնան աշխատանքի, իրենց կարիքները հոգա՞ն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը