Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց նիստը՝ «Հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը հանրակրթական ուսումնական հաստատություններում» թեմայով:
Կքննարկվեն նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում հանրակրթական հաստատություններում կրթության իրավունքի ապահովմանն առնչվող խնդիրներ, որոնց բախվում են ուսուցիչները, հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները:
Քննարկման արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն պետական իրավասու մարմիններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը