04 07 2022

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը նախատեսում է երթ անել Երևանում

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը նախատեսում է երթ անել Երևանում

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Վարդավառի տոնին նվիրված երթ կիրականացնեն Հուլիսի 23-ին` Վարդավառի նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց Վարդավառի տոնին նվիրված երթ կիրականացնեն դեպի Մանկական զբոսայգի, որտեղ ավանդական ծեսերի, թատերական ներկայացման, ազգային երգ ու պարի միջոցով կտոնեն Վարդավառը։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ երիտասարդները տարիներ շարունակ իրականացնում են ազգային տոների վերածննդի ծրագիրը, որի շրջանակներում երթեր ու միջոցառումներ են կազմակերպում Սուրբ Սարգսի, Բարեկենդանի, Սուրբ Հարության, Համբարձման, Վարդավառի ու այլ տոների առիթներով։

Նախորդ երկու տարիների ընթացքում հայտնի պատճառներով ծրագրերը չեն իրականացրել, սակայն այս տարի երիտասարդները որոշել են վերականգել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ