04 07 2022

Սկանդալներով հարուստ թեժ ամառ է սպասվում. Ինչ է պլանավորվում կառավարության կուլիսներում

Սկանդալներով հարուստ թեժ ամառ է սպասվում. Ինչ է պլանավորվում կառավարության կուլիսներում

Առաջիկա շաբաթներին Բերձորն ու Աղավնոն դատարկելու, բնակիչներին տարհանելու դաժան և ցավոտ տեսարանների  աղմուկը հնարավորինս խլացնելու համար կառավարության կուլիսներից այն կողմ պլանավորվում է զուգահեռ սկանդալային օպերացիաներ իրականացնել՝ կադրային ջարդ, ընդդիմությունից մանդատներ խլելու խորհրդարանական սկանդալներ ու պաշտոնանկություններ՝ նախարարների ու մարզպետերի շրջանակում: Ամառը թեժ է լինելու..․ ինչպես որոշ քայլականներ կասեին՝ կեսդրույք վարչապետ, կեսդրույք սոցցանցի նյուզմեյքեր աշխատող Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչպես  հաց ու տեսարաններ բեմադրել:

Yerevan.Today-ին հայտնի են դարձել ներքին քննարկումներից որոշ ինֆորմացիաներ. Ըստ այդմ, հուլիս-օգոստոս ամիսներին պաշտոնանկ կարվեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և  Սոցիալական միասնական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը (նախկինում Սոցապ ֆոնդ է կոչվել), ով այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օրոք ու նրա գրչով նշանակված ռեկորդային՝ 7-րդ պետն էր՝ ընդամենը 4 տարում: Էդուարդ Պետրոսյանը կնշնակվի Սոցապ նախարարի առաջին տեղակալ, իսկ մեկ- երկու ամիս անց նախարար կդառնա: Իսկ ահա Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը պաշտոնանկությունից հետո պարզ չէ՝ որտեղ կհայտնվի։ Նրա հետագա քաղաքական կարիերան  քննարկվում է շարունակել կառավարության աշխատակազմի ներսում:

Պլանավորվում են որոշ փոփոխություններ անել սոցաջակցության ոլորտում. Ըստ աղբյուրի՝  հրատապ կարգով կընդունվի նախկինում ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական կլորիկ աջակցություն տրամադրելու համար կառավարության որոշում, որով պոստ ֆակտում ամսական երկու հարյուր հազարից ավելի դրամներ կտրամադրվեն 1998-ից առաջ զոհվածների ընտանիքներին՝ որպես ամսական դրամական փոխհատուցում՝ անչափահասների ու զոհվածի ծնողների խնամքի դիմաց:

Նիկոլ Փաշինյանը ամառային արձակուրդների օրերին ակտիվ փոխատեղումներ կանի կառավարության կազմում՝ նաև մարզպետների ու տեղակալների մակարդակում․ ՔՊ-ում ռակիրովկաները պայմանավորված են նաև առաջիկա աշնանը սպասվող խոշորացվող ևս մի քանի համայնքային ՏԻՄ ընտրություններով, որից մեկը,  ի դեպ,  Սյունիքում է ՝ թշնամուն հանձնվող տարածքների ու բնակավայրերի  մոտ: Մասնավորաբար, Տեղ և Կոռնիձոր համայնքն է նորից խոշորացման տարվում։ Իսկ այս երկու բնակավայրերը ըստ մամուլի, դառնում են թուրքին՝ Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան տանելու ճանապարհային ուղի:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ