02 07 2022

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Արցախում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Արցախում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերի ութ շարասյուն՝ Լաչինի միջանցքով, երկուսը՝ հյուսիսային և երկուսը հարավային ուղղությամբ. մեկ շարասյուն՝ Շուշի-Աղավնո և հակառակ ուղղությամբ, մեկ շարասյուն՝ Լաչին-Սուս և հակառակ ուղղությամբ»,- նշել են հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ