Yerkir.am-ը գրում է․
Եռօրյա այցով Մոնակոյում գտնվող Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որին ընկերակցում էր Զարեհ Սինանյանը, կիրակի կեսօրից հետո մասնակցել է, իբրեւ հյուր, Նիսի «Պարսամյան» վարժարան` դպրոցի 35-ամյակի միջոցառմանը՝ կազմակերպված Սամսոն Օզարարատի հովանավորությամբ։
Հանդեսը սկսվել է 1.5 ժամ ուշացումով, որովհետեւ մի խումբ երիտասարդներ դրսում սպասել են «հյուրին», որ նրան հայտնեն Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ իրենց ընդվզումն ու մերժումը, հատկապես՝ Արցախի լքման ու հանձնման, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միակողմանի սիրաբանության, ընդդիմության նկատմամբ բռնությունների և այլնի վերաբերյալ։
Սակայն, հակառակ ոստիկանության ներկայության, «հյուրին» ընկերակցող իբրեւ թե «թիկնապահները» անտեղի միջամտություններով, սպառնալիքներով եւ լուտանքներով փորձել են խնդիր ստեղծել: Նրանք հստակ տրամադրված եւ պատրաստված են եղել միջադեպ ստեղծելու: Երիտասարդները, գիտակցելով այս նախատրամադրվածությունը, բայց մանավանդ հարգելով տեղի համայնքը, որն իրականացում էր միջոցառում հայ դպրոցում, գիտակցաբար խաղաղ հեռացել է, որպեսզի երեխաներն իրենց ծնողների հետ կարողանան տոնել ամավերջի հանդեսը:
Այս երեւույթը երկու իրողություն է հաստատում․
ա) Սփյուռքի տարածքում այս իշխանության ներկայացուցիչները որտեղ էլ լինեն, պիտի հանդիպեն ընդդիմության ու մերժումի:
բ) Սփյուռքը պառակտելու, համայնքների ներսում խնդիր հարուցելու՝ այս իշխանության վարքագիծն այսուհետեւ ակներեւ է:
Զարեհ Սինանյանը, որ ակնհայտորեն ամենուրեք մերժվում է Սփյուռքում, այս անգամ փորձել է Նիսում «հաջողություն» ունենալ, Սամսոն Օզարարատի մեղսակցությամբ, սակայն դարձյալ իզուր ու ապարդյուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը