27 06 2022

ՀՀ-ում մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվել է 139 մարդ

ՀՀ-ում մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվել է 139 մարդ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 139-ով և դարձել 423 243: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 178 մարդ, ընդհանուր կատարվել է 3 132 461 թեստավորում,  (+4 780), առողջացել են վարակվածներից 412 755-ը (+62): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 1–ով (8 626)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ