25 06 2022

ՔՊ պատգամավորի եղբայրն էլ, փոխմարզպետի բարեկամներն էլ ներկա են եղել. Ապարանում զոհվածի հորեղբայր



Երեք օր այդ վեճը եղել է, վերջում էլ ծեծ է եղել ու կրակոցները, ներկա են եղել փոխմարզպետի հորեղբոր, հորքուրի երեխաներն են եղել, ՔՊ պատգամավորի եղբայրն է եղել, կարող էին իրենք որպես բարձրաստիճան անձանց հարազատներ կատարվածը կանխել մթույլ չտային, բայց չէին արել: Այս մասին Ապարանում բողոքի ակցիայի ժամանակ ասաց օրեր առաջ Նիգավանում տեղի ունեցած արյունալի ողբերգության հետևանքով մահացածի հորեղբայրը:

«Ոստիկանությունը ինչի է պետք Ապարանում, եթե կարողանում են 7 հոգու վրա կրակել, մենք ոնց կարող ենք մեզ անվտանգ զգալ: Վկաները պատմում են, որ կրակահերթ է եղել, մի կրակոց չի եղել»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ