24 06 2022

Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են հոսպիտալ

Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են հոսպիտալ

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Պաշտպանության նախարարության համարանիշներով КамАЗ-ը, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով մեկ պայմանագրային զինծառայող տեղում մահացել է, չորսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների  ինքնությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ