23 06 2022

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտա

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտա

Այսօր կառավարության նիստում ներառված է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

Նաև նշվում է, որ Աշոտ Բաղդասարյանը ԵՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 2016 թվականից սկսած կատարել է գիտական աշխատանք հանրային և մասնավոր սեկտորներում։ 01.03.2017-ից մինչև 10.06.2017-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիսացել է դասախոսի օգնական, իսկ 01.09.2019-ից 31.01.2020-ը դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Բաղդասարյանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել ՀՀ կառավարության 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ: 2022 թվականի հունվարի 20-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Աշոտ Բաղդասարյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ