Ես չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որովհետեւ ես այդ լիազորությունը չունեմ։ Այս մասին Հանրային հեռուստանընկերության եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հաղորդավարի հարցին, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ նախագահը պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը, հետեւաբար ինչպես կմեկնաբանի այդ ձայնագրությունը։
«Հաճելի պատմություններից չէ, բայց... իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով, թող իրենք զբաղվեն, դրանից հետո առիթ կլինի գնահատականներ կտամ»,– ասել է Վահագն Խաչատուրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը