Մենք կանգնած են ՀՀ պետականության տեսանկյունից ամենակարևոր հիմնարկներից մեկի դիմաց։ Սա ԱԱԾ-ն է, սա Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունը չէ, սա մեր երկրի ԱԱԾ-ն է։ Այստեղ ծառայում են բավականին մեծ թվով արժանապատիվ սպաներ, ես համոզված եմ և համոզված եմ, որ այդ ծառայողները գալու են այն եզրահանգման՝ այդ թվում տեսնելով ժողովրդի ցասումը, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք ազգային անվատնգությանը, իսկ սպառնալիքները չպետք է մնան իշխանության, պետք է հեռացվեն։
Ըստ նրա՝ երեկվա դեպքերը ցույց են տալիս, որ ազգային անվտանգության սպառնալիք է օրվա իշխանությունների ամբողջ խումբը, և այդ խումբը չի մնալու և նրանք գիտեն դա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը