«Ասում են Շուշին <<դժբախտ ու դժգույն>> է, հայը համաձայնում է...
Ասում են Արցախը <<նախկիններն>> են հանձնել, հայը հավատում է...
Գրեթե ամեն օր մեր շարքերում նոր դավաճան են <<հայտնաբերում>>, հային հետաքրքիր չէ...
... Երեկ էլ շփման գծում թշնամու կրակոցից նորից 19-ամյա զինվոր զոհվեց, իսկ Ապարանում՝ հայը սպանեց հային և վիրավորեց ևս վեցին... Ու տակավին հայը խուլ է...»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն ու շարքը շարունակել․
Պատերազմում երկիրը տանում են խայտառակ պարտության, հայը ներում է...
Պատերազմից հետո շարունակում են երկիրը ծվեն-ծվեն անել. հայը լռում է...
Ասում են Շուշին <<դժբախտ ու դժգույն>> է, հայը համաձայնում է...
Ասում են Արցախը <<նախկիններն>> են հանձնել, հայը հավատում է...
Գրեթե ամեն օր մեր շարքերում նոր դավաճան են <<հայտնաբերում>>, հային հետաքրքիր չէ...
Տնտեսություն, բանակ և, վերջապես, պետություն են քանդում, հայն անտարբեր է...
... Երեկ էլ շփման գծում թշնամու կրակոցից նորից 19-ամյա զինվոր զոհվեց, իսկ Ապարանում՝ հայը սպանեց հային և վիրավորեց ևս վեցին... Ու տակավին հայը խուլ է...
Սա ներող, լռող, համաձայնվող, հավատացող, անտարբեր ու խուլ հայի տեսակն է ... Հայի այս տեսակը նախընտրում է պաշտոնը, պարգևավճարը, դավաճանությունը, թվացյալ խաղաղությունը, առևտուրը, <<բաց սահմանները>> և, վերջապես՝ ն յ ու թ ը... Հայի այս տեսակը, դժբախտաբար, այսօր մեզանում մեծամասնություն է և այլևս նույնքան վտանգավոր, որքան արտաքին սպառնալիքը...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը