ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է Ժողովրդական դիվանագիտության՝ հարթակի 2-ի ծրագրային առաջարկների բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված կազմակերպությունները։ Այս նախաձեռնության նպատակը Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է։ Առաջարկվող ծրագրերը կարող են միտված լինել հետազոտական, կրթական, իրազեկման, վստահության ձևավորման միջոցներին ուղղված նախաձեռնություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը:
Ծրագրի խնդիրները
• Ամուր հիմքերի վրա դնել և ընդլայնել Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի հարցերում ժողովրդական դիվանագիտության առաջնորդող անձանց ցանցը,
• Ավելին իմանալ ու ավելի լավ պատկերացնել ընթացիկ պատկերը և առկա ներուժը՝ հակամարտությանը հաջորդած ժամանակահատվածում,
• Նպաստել հանրային ընկալումների փոփոխմանը Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի հարցերում,
• Դիտարկել տարածաշրջանային խաղաղության առաջ մղմանը նպաստող շփումների նոր մոդելների ներուժը,
• Խթանել այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ ավելի մեծ տեղ են գրավում հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը, իրականացվում են շփումներ ժողովուրդների մակարդակով, կան ոչ պաշտոնական ցանցեր և մեխանիզմներ, որոնք
թույլ են տալիս այս համայնքներից յուրաքանչյուրում կրթել ու ներգրավել
հասարակության ավելի լայն օղակներին։
Մասնակիցներ և թիրախ
Ծրագրերը կարող են ներառել երիտասարդներին, լրագրողներին, ակադեմիական օղակների ներկայացուցիչների և/կամ կարծիք ձևավորող անձանց ու գործիչների՝ օգնելու հակամարտ կողմերի ժողովուրդների կապին ու շփումներին։
Բ. ԴԱՇՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կատարման ժամկետը/տևողությունը՝ առավելագույնը 12 ամիս
Ֆինանսավորվելիք նախագծերի քանակը՝ մինչև 5
Ընդհանուր ֆինանսավորման չափը՝ մինչև 400.000 ԱՄՆ դոլար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը