NEWS.am-ը գրում է․ Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծայող է զոհվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Երեկ կեսօրից հակառակորդը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, կրակողներից ժամկետային զինծառայող է զոհվել, այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- հայտնեց նա:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը