Ես չեմ պատկերացնում, ոնց կարող են չլսել և չընդառաջել մեր ծնողների պահանջին և անտեսել 5000 տղաների թափած արյունը: Այս մասին դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները գնացել են դատախազություն դիմումներ ներկայացնելու, որ գործը ՔԿ-ից տեղափոխվի ԱԱԾ:
«Որպես ՔԿ ղեկավար Քյարամյանը իրեն շատ վատ է պահել, դու ով ես, որ սպառնաս էս ծնողներին, ինչ ես քեզնից ներկայացնում: Մենք չենք վստահում Քննչական կոմիտեին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը