Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքն է: Կոչս բոլոր ընկերներիս՝ ամեն մեկս պարտավորվենք. հավաքին եւս մեկ նոր հայրենակից հրավիրենք, բացատրենք, բերենք (համաձայն լինողները՝ + դրեք): Մեր ընտանիքը խոստանում է 3-ի փոխարեն 6 քաղաքացի կլինենք, դե տղաս բանտում է ու իր տեղը չեմ կարող խոստանալ, բայց կուրսեցիներն ու ընկերները միշտ ներկա են ու շնորհակալ եմ նրանցից զորակցության եւ քաղաքացիական դիրքորոշման համար»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը