11 06 2022

Մնում էր Քենեդու սպանության ու Շուշին հանձնելու մեջ ինձ մեղադրեին․ Բագրատ Եսայան



«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն ազատ է արձակվել: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մերժման մասին որոշումը հայտնի դարձավ առավոտյան, մինչ այդ միջնորդությունը դատարանը քննել էր գիշերվա ընթավցքում ու քննության ավարտը եղել էր միայն առավոտյան 4-ին մոտ: Փաստաբաններն այդ ժամին մեր նկարահանող խմբին ասել էին, որ կալանավորման փորձն ավելի շատ նման է խոսքի ազատության ճնշման, քանի որ Բագրատ Եսայանին բերման էին ենթարկել հենc հեռուստաընկերությունից:
Բագրատ Եսայանի ազատմանը դատարանի մոտ սպասող ներկաները վստահություն են հայտնել է, որ նրա նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունն ապօրինի էր: 
Միջնորդության հիմքում կրկնակի հանցագործության կասկածն էր դրվել: Հաշվի չէր առնված, որ երկրորդ ենթադրյալ հանցագործությունը դեռեւս դատաքննության փուլում է, գործում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ապացուցված չէ: Ընդ որում երկրորդ ենթադրյալ հանցագործություն էր համարվել շատ ավելի վաղ՝ դեռ 2020 թվականի նոյեմբերին՝ այսինքն ենթադրյալ առաջինից մոտ կես տարի առաջ հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ