10 06 2022

Եսս վիրավորվում է, որ այս ճղճիմ, հողատու խլուրդը պետք է իմ թշնամին կոչվի. քաղաքացի



Կանխել կարելի էր միայն բնակեցումով, գոնե եթե 1000 հայ այնտեղ ապրեր, կկարողանայինք կանխել այդ: Երթի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով այն լուրերին, որ առաջիկայում իշխանությունները պետք է թշնամուն հանձնեն նաև Բերձոր քաղաքը:

«Ատելությունից ավելի վատ անտարբերությունն է: Ավտոբուսի մեջ տարբեր խավի հավաքված մարդիկ են և կարծիք են հայտնում. Գիտե՞ք ինչ ծիծաղելի իրավիճակի եմ ականատես եղել: Վարորդի և ուղևորների միջև հարց էր գնում, որովհետև վարորդն ասաց նախկինները լափել-կերել են, կանանցից մեկն ասաց՝ դու էլ քո չափով ես լափում, էս ոնց է 15-ից 10 դնում ես քո գրպանը, 5-նոր գցում ես կասսայի մեջ, ու սկսվեց բախում վարորդի և ուղևորների միջև: Ուղևորներով բաժանվեցին տարբեր մասերի՝ մի մասը, ովքեր պաշտպանում էին և ասում էին, որ նախկինների օրոք թուրքը նույնիսկ չի հանդգնել աչքերը գետնից բարձրացնել, ուր մնաց, թե հատեր մեր սահմանը, իսկ մյուսներն ասում էին՝ Նիկոլին բան չասեք: Հասանք նրան, որ իջան այն ցածր մակարդակի, որ սկսվեց 100 դրամի քննարկումը, թե այդ վարորդը քանի 100 դրամ է տանում տուն: Հայրենիք ենք կորցնում, բայց իջել են այդ մակարդակին»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ