09 06 2022

Սա տեսակի պայքար է․ Էդուարդ Շարմազանով

Սա տեսակի պայքար է․ Էդուարդ Շարմազանով

Լեւոնը, Վազգենը, Ռոբերտը, Սերժը անկախ իրենց ներքաղաքական տարաձայնություններից ՝Ղարաբաղյան շարժման ծնունդ են ու Արցախի հաղթանակի սիմվոլներ։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլը՝ հակաղարաբաղյան շարժման ծնունդ ու Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելու եւ կապիտուլյացիայի սիմվոլ է։
Սա տեսակի պայքար է։

Արցախի մեծ մասը հանձնեցին, 5 հազար մարդ զոհաբետեցին, թուրքին Հայաստան հրավիրեցին, Արցախից ձեռքերը լվացին, Եկեղեցու վրա հարձակվեցին, տրանսգենդերին ԱԺ ամբիոն բերեցին, Էլթոն Ջոնի հետ սելֆի արեցին, հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր համարեցին՝ լավ էլ ի՞նչ պետք է անեն։

Չեք միանում շարժմանը՝ ձեր պրոբլեմն է։

Բայց ամոթ է՝ մի պաշտպանեք կապիտուլյանտին ։
Հետո էլ հայրենասիրությունից եք խոսում…

Հ.Գ. Եթե ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների ու հոմոսեքսուալների պաշտպան, ես նրանց պաշտպանը լինել չեմ կարող։
Վազգեն Սարգսյան։

Հ.Գ.Գ. Քաղաքական «աղանդավորներն ու հոմոսեքսուալները» պակաս վտանգավոր չեն»,-գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ