Մայիսի 30-ից հունիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 160-ը արտակարգ, այդ թվում՝ 74 հրդեհի, 3 փլուզման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 211 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է թունավորման 10 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 32 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը