04 06 2022

Փաշինյանն իր նյարդային դրսևորումների գագաթնակետին հասավ ու հրամայեց կիրառել հատուկ միջոցներ. Հայկ Մամիջանյան



Իշխանական քարոզչամեքենան տարածում է ինֆորմացիա, թե տուժած ոստիկանների թիվը ավելի մեծ է, քան քաղաքացիների, դա սուտ է: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Փաշինյանը երեկ իր նյարդային դրսևորումների գագաթնակետին հասավ ու անհիմն հրաման տվեց կիրառել հատուկ միջոցներ», -ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ արևմտյան երկրների հանցավոր լռությունը խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող վայրագությունների հետ կապված արժեք ունի:

«Իմ կարծիքով՝ արևմտյան որոշ դեսպանատների, միջազգային որոշ կառույցների լռությունը «վճարվում է» ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Փաշինյանի կողմից էլ առավել պարտվողական ու զիջողական դիրքով», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ