04 06 2022

Ոստիկանները զոհված զինվորի հոր նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, պատռել որդու նկարով շապիկը

Ոստիկանները զոհված զինվորի հոր նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, պատռել որդու նկարով շապիկը

Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների ժամանակ ոստիկանները 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ:

Մկրտչյանի քույրը հայտնել է, որ ոստիկանները պատռել են իր հոր շապիկը, որի վրա տպագրված էր զոհված տղայի նկարը:


«Սև բերետավորները, հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի: Սկզբում պատռել են շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկի նկարը, այնուհետև գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ:

Միջադեպից հետո, վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ», - գրել է զոհված զինվորի քույրը:


Հիշեցնենք՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:


Հիշեցնենք նաև, որ կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվել էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չէր տվել անցնել և գնալ խորհրդարան։

Ոստիկանության զորքերն անցել էին հատուկ միջոցների՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ